Պակիստանում ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է «Սինխուա» գործակալություն` վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվում էր ինը զոհերի և մի քանի վիրավորների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Օդանավը աղետի է ենթարկվել օգոստոսի 6-ի երեկոյան երկրի հյուսիս-արևմուտքի Հայբեր Պատտունհվայի նահանգում:
Աղետի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ներառյալ երկու օդաչուները, զինվորական բժիշկները և սպասարկող անձնակազմը:
Նախնական վարկածի համաձայն` աղետի պատճառը դարձել են անբարենպաստ եղանակային պայմանները: Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել