Անգլիացի աշակերտուհին նվիրաբերել է մազերը` հանուն քաղցկեղով հիվանդ ընկերոջ
Աշխարհ
Լոնդոնի հյուսիսում գտնվող փոքր քաղաքի բնակչուհի Լիբի Սփիրսին բոլորը «Ռապունցել» էին անվանում` գեղեցիկ մազերի համար: Սակայն աշակերտուհին ազատվել նրանցից այն բանից հետո, երբ տեսել է իր 7-ամյա ընկերոջը` քիմիոթերապիայից հետո:
Երիկամների քաղցկեղով հիվանդ Էյդենի տեսքը այնպես է ցնցել նրան, որ աղջնակը չի կարողացել ուշքի գալ, և, ի վերջո որոշում է կայացրել նվիրաբերել իր խոպոպները հիմնադրամին, որը կեղծամներ է պատրաստում հիվանդ երեխաների համար:
Աշակերտների ծնողների խոսքով` երեխաները միասին են գնացել վարսավիրանոց: Էյդենը ասել է, որ չի կրելու Լիբիի մազերը, սակայն, այնուամենայնիվ, խորապես զգացված է այդ քայլի համար: Անգլիայում Լիբի Սփիրսն այժմ դարձել է, թերևս, ավելի հայտնի, քան նրա անվանակից` ամերիկացի երգչուհին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան