Լավրով. ԻՊ դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու` Պուտինի գաղափարը հետաքրքրել է ՌԴ գործընկերներին
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար լայն հակաահաբեկչական ճակատի ձեւավորման մասին' ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը հետաքրքրել է միջազգային ասպարեզում Ռուսաստանի գործընկերներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը' «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
«Նախագահ Պուտինի նախաձեռնությունը հետաքրքրել է բոլորին: Այն ենթադրում է կոալիցիայի ձեւավորում նրանցից, ովքեր արդեն պայքարում են ու ում համար ԻՊ-ն անթույլատրելի է»,- ասել է Լավրովը' խոսելով օգոստոսի 2-6-ին Քաթար եւ Մալազիա կատարած այցերի ընթացքում հանդիպումների արդյունքների մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան