ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել Իրաքի ընտրական հանձնաժողովի 300 աշխատակցի
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլ քաղաքի զինվորական ճամբարում մահապատժի են ենթարկել Իրաքի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նվազագույնը 300 աշխատակցի: Այս մասին հայտնել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչները:
Զինված ուժերի ներկայացուցիչների խոսքերով, սպանվածների թվում նվազագույնը 50 կին է եղել: ԻՊ ներկայացուցիչները տեղեկացրել են զոհերի հարազատներին վերջիններիս «դավաճանության եւ կրոնի նկատմամբ հանցագործության» համար դատապարտելու մասին, մարմինները հարազատներին չեն հանձնել:
Իրաքի ընտրական հանձնաժողովը դիմել էր միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ին' երկրի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները եւ մասսայական սպանություններն անմիջապես դադարեցնելու համար միջամտելու խնդրանքով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան