Բրյուսելում 707-րդ անգամ տնկել են «ուրախության ծառը»
Աշխարհ
Բրյուսելի ամենավառ ֆոլկլորային տոներից մեկը՝ «Մեյբումը» (Meyвoom), որտեղ ըստ ավանդույթի տնկվում Է «ուրախության ծառը», օգոստոսի 9-ին 707-րդ անգամ տեղի Է ունեցել Բելգիայի մայրաքաղաքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Արդեն յոթ հարյուրամյակ անցկացվող գործողության գագաթնակետն այսպես կոչված «մայիսյան ծառի» կամ «ուրախության ծառի» տնկումն Է: Այս ֆոլկլորային ծեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասել Է մարդկության ոչ նյութական ժառանգության շարքը:
Հատված ծառի բունը՝ չտաշված ճյուղերով, ամեն տարի օգոստոսի 9-ին՝ Սուրբ Լավրենտիոսի օրվա նախօյակին, կանգնեցնում են Բրյուսելի կենտրոնի երկու փողոցների հատման վայրում ի նշան նրա հանդեպ երախտագիտության:
Լեգենդի համաձայն՝ 1213 թվականին նետաձիգների՝ Սուրբ Լավրենտիոսի անունը կրող եղբայրությունը հարսանիքի ժամանակ խրախճանք անող բրյուսելցիներին պաշտպանել Է Լեւեն քաղաքից եկած ավազակների հրոսակախմբից: Դրանից հետո Բրյուսելում կառավարող դուքսը՝ Ժան Բրաբանտացին, նետաձիգներին պարգեւատրել Է «մայիսյան ծառ» տնկելու իրավունքով՝ ի պատիվ նրանց կողմից երկրպագվող սրբի: Տարիների ընթացքում այս ավանդույթն ընդօրինակել են հասարակ բրյուսելցիները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան