ԱՄՆ-ն հավելյալ 500 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինային
Աշխարհ
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են հավելյալ 500 միլիոն դոլարի չափով գումար տրամադրել Ուկրաինային, որի մի մասը պետք է ուղղվի զինվորների ռազմական կրթությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից:
Ուկրաինական լրատվամիջոցներն էլ մեջբերել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի' հանձնաժողովի անդամներին ուղղված նամակը, որտեղ Բայդենը հավաստիացնում է, որ բացի նախատեսված գումարից, Վաշինգտոնը մտադիր է եւս 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)