Ուկրաինան արգելել է Ռուսաստանում հրատարակված 38 գրքերի ներկրումը
Ռուսաստան
Ուկրաինայի մաքսային ծառայությունը հրապարակել Է Ռուսաստանում հրատարակված այն 38 գրքերի ցուցակը, որոնք արգելված Է ներկրել Ուկրաինա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, արգելված հրատարակությունների թվում են «Նովոռոսիա» ծրագրի իր պաշտպանությամբ հայտնի աջ ծայրահեղական փիլիսոփա Ալեքսանդր Դոգին ի, հեռուստա- եւ ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի, գրող Էդուարդ Լիմոնովի, նախագահ Պուտինի խորհրդական տնտեսագետ Սերգեյ Գլազեւի գրքերը:
Ինչպես նշում են Ուկրաինայի գերատեսչությունում, արգելքը սահմանվել Է «Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ տեղեկատվական պատերազմի եւ ապատեղեկատվության մեթոդների կիրառման եւ մարդատեցության, ֆաշիզմի, օտարատեցության եւ անջատողականության գաղափարախոսության տարածման կանխման, տարածքային ամբողջականության եւ Ուկրաինայի Սահմանադրությամբ սահմանված պետական կարգի նկատմամբ ոտնձգությունների դադարեցման նպատակով»:
Արգելված գրքերի լրիվ ցանկը հրապարակված Է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Մաքսային ծառայության վարչության կայքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)