Քուրդ զինյալները Մարդինում հարձակվել են կառավարական տան վրա
Աշխարհ
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Մարդինում հարձակվել են Նուսայբինի կառավարական տան վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական իրավապահ մարմինների կողմից անմիջապես արձակած կրակոցների արդյունքում զինյալները փախել են: Կատարվածի հետևանքով մեկ թուրք ոստիկան է վիրավորվել և տարվել հիվանդանոց:
Թուրքական ոստիկանությունը գործողություններ է սկսել PKK-ի անդամներին հայտնաբերելու նպատակով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան