«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում 

Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններից պահանջում է անմիջապես հետաքննել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վրա հարձակումը

Իրավունք

Human Rights Watch-ն այսօր հայտարարել է, որ իշխանությունները պետք է անմիջապես ամբողջական հետաքննեն Հայաստանի հյուսիսային Վանաձոր քաղաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի նկատմամբ հարձակումը:

2012թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել հաջորդ օրը չորս կարճամետրաժ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը: Ամբոխը քարեր և ձվեր է շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել է գրասենյակի պատուհանները, և սպառնացել է անձնակազմին, այլ բռնություններ կիրառել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Խումբը ցրվել է միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ ղեկավարությունը խոստացել է չցուցադրել ֆիլմերը:

«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատմությունը նշանակում է, որ ադրբեջանական ֆիլմը հակասական է որոշ մարդկանց համար, սակայն դա չի արդարացնում դրանց չցուցադրելը, առավել ևս սպառնալիքները կամ բռնության կիրառումը», - նշում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գիորգի Գոգիան: «Իշխանությունները պետք է շտապ հետաքննեն միջադեպը և երաշխավորեն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անձնակազմի անվտանգությունն ու ապահովությունը»:

Հայաստանը և Ադրբեջանը յոթնամյա պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի համար, որը Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող, հիմնականում հայերով բնակեցված, ինքնավար մարզ էր: Չնայած 1994 թ. հրադադարին, հակամարտությունը դեռ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համաձայնել է տրամադրել իր տարածքը վստահության ձևավորման ծրագրեր իրականացնող Խաղաղասիրական նախաձեռնությունների կովկասյան կենտրոնին, որը պլանավորել էր ադրբեջանական կինոգործիչների չորս կարճամետրաժ ֆիլմ ներկայացնել ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Տասնյակ տեղական հասարակական կազմակերպություններ և քաղաքական կուսակցություններ հայտարարություն են տարածել ապրիլի 14-ին, որով կոչ են արել հանրությանը բողոքել ֆիլմերի փառատոնի դեմ և կանխել դրա անցկացումը: Փառատոնի կազմակերպիչների կողմից սա ֆիլմերը ցուցադրելու երկրորդ փորձն էր: Նրանք փորձել էին շարունակել փառատոնը ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում, սակայն չեղյալ էին հայտարարել հանրային բողոքի պատճառով:

Ապրիլի 16-ի առավոտյան մոտ 200 անձ, ներառյալ ուսանողներ, նախկին ազատամարտիկներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Վանաձորի կենտրոնում և երթով շարժվել են դեպի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ըստ որոշ վկաների, ցուցարարներն առաջնորդվել են Երկրապահ կամավորականների միության կողմից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձել է բանակցել ամբոխի հետ և թույլատրել է բողոքի ցույցի կազմակերպիչներին մտնել գրասենյակ՝ քննարկելու խմբի պահանջները: Սակայն ցույցի բազմաթիվ մասնակիցներ նույնպես ներս են մտել և սպառնացել ջարդել սարքավորումները և գույքը, եթե կազմակերպությունը չհրաժարվեր ֆիլմերը ցուցադրելուց: Դրսում հավաքված ցուցարարները բացականչել են «դավաճաններ, ամոթ և թուրքեր»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ ֆիլմերի ցուցադրումը հետաձգվել է, սակայն ամբոխը պահանջել է այն ընդհանրապես չեղյալ հայտարարել և սկսել է ձվեր և քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ: Նրանք ջարդել են մի քանի պատուհաններ և քարերից մեկը հարվածել է կազմակերպության աշխատակիցներից մեկին: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջել են, որ Սաքունցը չեղյալ հայտարարի ֆիլմերի փառատոնը, այլապես հետագա բռնության կենթարկվի: Երբ ակցիայի կազմակերպիչներն ասել են, որ այլևս չեն կարող կառավարել զայրացած ամբոխին, նա տեղի է տվել սպառնալիքներին և չեղյալ է հայտարարել ֆիլմերի ցուցադրումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակում: Կարճ ժամանակ անց ամբոխը ցրվել է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զանգահարել է ոստիկանություն, երբ ամբոխը հավաքվել է գրասենյակի մոտ, սակայն ոստիկանությունը ժամանել է միայն ակցիայի ավարտից հետո: Ականատեսի վկայությամբ, ակցիայի ընթացքում առնվազն չորս ոստիկաններ են եղել գրասենյակի մոտ, բայց նրանք չեն միջամտել՝ կանխելու հարձակումները:

Հայաստանը Եվրոպական խորհրդի անդամ է և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ, որը երաշխավորում է արտահայտման ազատության իրավունքը: Խոսքի ազատության իրավունքի պաշտպանության և հարգելու առումով՝ կառավարությունը պարտավոր է ոչ միայն հրաժարվել խոսքի գրաքննությունից, այլև միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու մարդկանց արտահայտման ազատության իրավունքը այլ անձանց կողմից խախտվելուց:

«Ադրբեջանական ֆիլմարտադրողի ֆիլմի ցուցադրության որոշումը կարող է վրդովեցնել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում այսպիսի խմբակային բռնությունը կամ կինոփառատոնի չեղյալ հայտարարելը», - նշում է Գոգիան,- «Իշխանությունները պետք է ցույց տան իրենց պատրաստակամությունը պաշտպանելու ազատ խոսքը և երաշխավորելու անվտանգ պայմաններ՝ ֆիլմերի հետագա ցուցադրության համար»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ամենադիտված