ԱՄՆ-ն հաստատել է ԻՊ-ի կողմից քիմիական զենք օգտագործելու փաստը
Աշխարհ
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ «Իսլամական պետությունը» քիմիական զենք է օգտագործել Իրաքում քրդական փեշմերգա ուժերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Պենտագոնի ներկայացուցիչը նշել է &laq uo;Սի Բի Էս» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Տեղեկություններ են հաղորդվել, որ քիմիական զենքն օգտագործվել է Մախմուր քաղաքի մարտերի ժամանակ, որի հետևանքով շուրջ 60 քուրդ է վիրավորվել:
Մյուս կողմից միջազգային դաշինքի երկրները շարունակում են Սիրիայում և Իրաքում ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը: Իրաքում ռումբերն ուղղվել են Ռամադի քաղաքի ուղղությամբ' ոչնչացնելով ահաբեկիչներին պատկանող շենքեր, զնեքեր, տեխնիկա, ինչպես նաև ռմբակոծվել են Բայջիում, Քիրքուքում, Մախմուրում, Մոսուլում, Սինջարում և Թել Աֆարում ԻՊ-ի դիրքերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)