Ռուսաստանում 9 օրում ոչնչացվել է 871 տոննա «պատժամիջոցային» մթերք
Աշխարհ
«Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ օգոստոսի 6-ից առգրավվել և ոչնչացվել է 871 տոննա մթերք, որոնց ներկրումը Ռուսաստանի տարածք արգելված է: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքին:
Ներկա դրությամբ առգրավված և ոչնչացված է 550 տոննա բուսական սննդամթերք և 321 տոննա՝ կենդանական ծագման սննդամթերք:
Նշվում է, որ 576 կգ-ը ապօրինի անցկացվել է Ռուսաստանի սահմանով:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել