Իրաքյան ուժերը մեկ օրում 120 ահաբեկիչների են ոչնչացրել
Աշխարհ
Իրաքյան բանակը մեկ օրվա ընթացքում «Իսլամական պետության» 120 ահաբեկիչների է ոչնչացրել Անբարի և Սալահ ադ Դին նահանգներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողություններին մասնակցել են իրաքյան օդային, ինչպես նաև միջազգային դաշինքի ուժերը:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' իրաքյան օդային ուժերն Անբարի Ջազիրա ալ Բուբալի և Ռամադիի շրջաններում մեծ վնասներ են հասցրել ԻՊ-ին: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նախօրեին իրաքյան համատեղ ուժերը մեծ առաջընթաց են գրանցել Ռամադի քաղաքում ահաբեկիչների դեմ պայքարում:
Մյուս կողմից, իրաքյան բանակի 17 զինվորներ են զոհվել ահաբեկչական հարձակման հետևանքով: Ֆալլուջա քաղաքի ծայարամասերում մահապարտ-ահաբեկիչները երեք ականապատ մեքենաներ են պայթեցրել: Վիրավորվել են ևս 15 զինվորներ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել