Բանգկոկում առնվազն 12 մարդ է զոհվել առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
Աշխարհ
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում առնվազն 12 մարդ Է զոհվել առեւտրի կենտրոնի մոտ ռումբի պայթելու հետեւանքով, եւս քսան մարդ վերքեր են ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Պայթյունի վայրում գտնվում են շտապօգնության տասնյակ մեքենաներ: Արտակարգ պատահարի շրջանում փակված են մետրոյի մերձակա բոլոր կայարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր թղթակցին:
BBC News-ի տեղեկատվության համաձայն՝ ռումբը պայթել Է խոշոր խանութների ու տաճարի անմիջական մերձակայքում:
Տեղի ունեցած մանրամասները պարզվում են:
Հնարավոր վարկածներից մեկը համարում են ահաբեկչական գործողությունը, նաեւ հավանական է կենցաղային գազի բալոնների պայթելը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան