ԵՄ-ն արտահերթ հանդիպում կանցկացնի ՌԴ-ի պարենային արգելանքի հետևանքները քննարկելու համար
Աշխարհ
Եվրոպական կաթնամթերքի համար ռուսական շուկայի փակումը «նկատելիորեն զգացվում Է» Եվրամիության գյուղատնտեսական շուկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էնրիկո Բրիվիոն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն սեպտեմբերի 7-ին հրավիրում Է գյուղատնտեսության նախարարների հանդիպում՝ քննարկելու խոզի մսի եւ կաթնամթերքի եվրոպական շուկայի համար ՌԴ-ի պարենային արգելանքի հետեւանքները եւ այդ ոլորտների ընդհանուր իրադրությունը: Ընդսմին նա ընդգծել Է, որ Եվրահանձնաժողովը «ընդհանուր առմամբ դրական Է գնահատում Եվրոպայի ագրարային շուկայի երկարաժամկետ հեռանկարները»:
«ԵՄ-ի խորհրդի՝ գյուղատնտեսության նախարարների մակարդակով սեպտեմբերի 7-ին անցկացվելիք նիստում կքննարկվեն խոզի մսի եւ կաթնամթերքի եվրոպական շուկայի համար ՌԴ-ի պարենային արգելանքի հետեւանքները եւ վերջին շաբաթներում շուկայում ստեղծված ընդհանուր իրադրությունը»,-ասել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան