Լրատվության տարածման ցուցանիշով «Ֆեյսբուք»-ն առաջ է անցել «Գուգլ»-ից
Աշխարհ
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում' որպես լրատվական կայքերի արտադրած բովանդակության տարածման միջոց, քան «Գուգլ» որոնողական համակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ամերիկյան Fortune հանդեսը' հիմվելով Parse.ly վերլուծական ընկերության ներկայացրած տվյալների վրա:
«Սոցիալական ցանցերին բաժին է ընկնում առցանց լրատվամիջոցների համար տրաֆիկի 43 տոկոսը, իսկ որոնողական համակարգերին' 38 տոկոսը»,- նշում է հանդեսը:
Այս ցուցանիշով վերջին անգամ «Ֆեյսբուք»-ը որոնողական համակարգերի ոլորտի հսկային գերազանցել է 2014 թվականի հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան