Մեխիկոյում հնագետները մարդկային գանգերից կառուցված պատ են հայտնաբերել
Աշխարհ
Մեքսիկացի հնագետներն Ացտեկների կայսրության ժամանակների մարդկային գանգերից կանգնեցված պատ են հայտնաբերել Մեխիկոյի պատմական կենտրոնում կատարած պեղումների ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Մեքսիկայի Հնագիտության եւ պատմության ազգային ինստիտուտի կայքը:
Կրի, ավազի եւ հրաբխային կոպիճի շաղախով կառուցված ավելի քան 34 մետր երկարությամբ պատը գտնվել Է Գվատեմալայի փողոցում՝ երկու մետր խորության վրա: Կառույցի կենտրոնական մասում 45 սանտիմետր բարձրությամբ հայտնաբերվել են շրջանաձեւ շարված գանգեր:
Հնագիտական ծրագրի համակարգող Ռաուլ Բառերայի խոսքով՝ պատը թվագրվում Է XV դարի վերջով – XVI դարի սկզբով եւ ացտեկների լեզվով անվանվում Է «ցոմպանտլի»: Ինչպես ենթադրում են գիտնականները, պատը Տենոչիտլանի մեծ ցոմպանտլիի՝ Ացտեկների կայսրության մայրաքաղաքի մի մասն Է, որը գտնվում Է ժամանակակից Մեխիկոյի տարածքում:
Մինչ այժմ հնագետները գտել են 35 գանգ, սակայն ենթադրվում Է, որ դրանց թիվը եղել Է շատ ավելին: Գանգերի մեծ մասը պատկանել Է երիտասարդ տղամարդկանց, սակայն նաեւ հանդիպում են կանանց եւ երեխաների ոսկորներ: Գիտնականները կարծում են, որ գանգերի հիմնական մասը պատկանել Է ացտեկների թշնամիներին, որոնք զոհաբերվել են ու գլխատվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան