Իրանը ներկայացրեց Fateh 313 անվանումը կրող հրթիռը
Իրան
Իրանը ներկայացրել է «երկիր-երկիր» դասի նոր հրթիռ. այն ստացել է Fateh 313 անվանումը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը ' հղում կատարելով ՏԱՍՍ-ին:
Բրիտանական Reuters գործակալության փոխանցմամբ' այդ հրթիռը կարող է մեծ ճշգրտությամբ խոցել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները: Իրանի իշխանությունները դա համարում են խաղաղության ու արդյունավետ բանակցությունների գրավական:
Նոր հրթիռը հաջողությամբ փորձակվել է, իսկ զանգվածային արտադրությունը նախատեսված է սկսել առաջիկայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ