Անօդաչու սարքով փորձել են կալանավորներին պոռնոգրաֆիա և թմրանյութեր հասցնել
Աշխարհ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բանտերից մեկի աշխատակիցները անօդաչու սարք են որսացել, որի միջոցով երկու տղամարդ փորձել են կալանավորներին պոռնոգրաֆիա և թմրանյութեր հասցնել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը: Ոստիկանները կանգնեցրել են բանտի մերձակայքի մայրուղով ընթացող ավտոմեքենան: Այնտեղ երկու տղամարդ են եղել, ովքեր փորձել են կալանավորների մոտ արձակել ատրճանակով, ծխախոտով, պոռնոգրական նյութերով և թմրանյութերով անօդաչու սարքը:
Հասարակական անվտանգության դեպարտամենտի բաժնի ղեկավար Սթիվեն Մոյերի խոսքով՝ բանտի աշխատակիցներևի լավ աշխատանքը օգնել է կանխել հանցագործությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել