Վրաստանի ՆԳՆ նախկին փոխնախարարի վրա զինված հարձակում է իրականացվել
Աշխարհ
Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա, գրում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Վրաստանի դատախազությանը:
Ինչպես հաղորդվում է, հանցագործները դարանակալել են Թբիլիսի-Տաբախմելա ճանապարհին և կրակ են բացել Գվազավայի ու նրան ուղեկցող ազգականի` Ռեզո Կալոմլեցավիի ուղղությամբ: Վերջինս տեղում մահացել է:
Գվազավան գլխին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել