ՀԱՀ-ում 20 մարդ է տուժել մարզադաշտի փլուզման հետևանքով
Աշխարհ
Հարավային Աֆրիկայի Հանրապետության Վորչեստեր քաղաքում մարզադաշտի տրիբունայի փլուզման հետևանքով 20 մարդ է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Տուժածները ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ: Բարեբախտաբար, ոչ ոք մահացու վնասվածք չի ստացել: բոլոր տուժածներն անհապաղ տեղափոխվ ել են քաղաքի հիվանդանոցներ»,-հայտնել է շտապօգնության աշխատակից Ռասսել Մեիրինգը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ի երեկոյան, սպորտային միջոցառման ժամանակ: Ոստիկանությունը տեղի ունեցածի պատճառները պարզելու համար հետքաննություն է անցկացնում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել