ԱՄՆ պետդեպը կոչ է արել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային
Աշխարհ
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանական դատարանի կայացրած վճռից, որով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ինչպես տեղեկացնում է Turan-ը, այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:
«Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում` վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում` մամուլի ազատության սահմանափակման առումով: Մենք նաև Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները` մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով»,- ասված է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել