Ադրբեջանում ԻՊ-ի մի խումբ զինյալներ են ձերբակալվել
Աշխարհ
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է հանրապետության մի խումբ քաղաքացիների, ովքեր մասնակցել են Սիրիայում և Իրաքում մարտերին` կռվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երկրի 5 քաղաքացիների հանդեպ ԱԱՆ Գլխավոր քննչական վարչությունը գործ է հարուցել մի շարք հոդվածներով: Ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նրանցից մեկը 2015թ. օգոստոսի 25-ին արդեն դատապարտվել է 13 տարվա ազատազրկման` ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
Մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները:
Համաձայն Ադրբեջանի քրեական օրենսդրության` ձերբակալվածներին սպառնում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել