Գերմանիայում` ներգաղթյալների ճամբարներում ԻԼԻՊ-ի գրոհայիններ կան. քուրդ փախստական
Աշխարհ
Գերմանիայի փախստականների համար նախատեսված ճամբարում քուրդ փախստական Շահինը ներգաղթյալների շարքերում ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության մի շարք գրոհայինների է տեսել: Այդ մասին նա հայտնել է "Skype"-ով` LifeNews-ի հետ ունեցած զրույցում:
«Այո, այստեղ շատ են ԻԼԻՊ-ից մարդիկ: Այստեղ թողնում են բոլորին, նույնիսկ չեն փորձում պարզել, թե ովքեր են նրանք, - ասել է Սալեհը: - Կա մոտ 330 հազար փախստական Սիրիայից: Կան նաև ներգաղթյալներ այլ երկրներից, որոնք գնում են սիրիական անձնագիր ու ներկայանում որպես այդ երկրի քաղաքացի»:
Փախստականի խոսքով` նա ապրում է ճամբարում մոտ 3 ամիս: ԻԼԻՊ-ի գրոհայիններին տեսել է սեփական աչքերով:
Մինչդեռ, Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավար Դիտեր Ռոմանը հայտնել է այն վտանգի մասին, որ ահաբեկիչները կարող են մտնել Եվրոպայից ժամանող փախստականների շարքեր:
«Արևմտյան այլ երկրների հետ մեկտեղ, Գերմանիան նույնպես կանգնած է միջազգային ահաբեկչության վտանգի առջև - ասել նա: - Մենք չենք կարող բացառել, որ ահաբեկիչները մուտք են գործում երկիր փախստականների կարգավիճակով, սակայն գերմանական անվտանգության մարմինները մանրամասն ստուգում են բոլոր ներգաղթյալներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել