Գերմանիայում հարյուրավոր ներգաղթյալներ քրիստոնեություն են ընդունել` ապաստան ստանալու հույսով
Աշխարհ
Գերմանիայում մուսուլման ներգաղթյալները քրիստոնեություն են ընդունել` հույս ունենալով ապաստան ստանալ:
Նման եղանակ ընտրել են մասնավորապես Իրանի և Աֆղանստանի փախստականները, ովքեր կնքվել են Բեռլինի Սուրբ Երրորդության երկեղեցում, գրում է The Daily Mail-ը:
Այս կրոնափոխ մուսուլմաններից շատերը չեն հայտնում իրեն անունները` վախենալով, որ իրենք կամ իրենց հարազատները հետապնդումների կենթարկվեն հայրենիքում:
Միայն անցած հանգստյան օրերին Գերմանիա է հասել 20 հազար փախստական: Մինչև տարվա վերջ այդ թիվը կարող է կազմել 800 հազար: Գերմանիայում 4 մլն մուսուլման է ապրում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել