Ստամբուլում ազգայնականները զանգվածային անկարգություններ են իրականացրել
Աշխարհ
Ստամբուլում անցյալ գիշեր ազգայնականները զանգվածային անկարգություններ են իրականացրել: Նրանք մոլոտովյան կոկտեյլներ են նետել իրավապահների վրա և հրկիզել ոստիկանական մեքենաները: Խուլիգանները հարձակվել են փոքր խմբերով և անմիջապես փորձել են թաքնվել: Հիմնականում գրոհում էին ոստիկանական բաժանմունքները, խանութներն ու կրպակները` փոխանցում է РЕН ТВ-ն:
Անկարգությունների պատճառ է հանդիսացել Անկարայում քրդամետ կուսակցության վրա իրականացված հարձակումը: Վերահսկողության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես տասնյակ մարդիկ հարվածում են պատուհաններին, կոտրում դռներն ու փորձում հրկիզել շենքը:
Թուրքիայում իրավիճակն անչափ լարված է: Անկարգություններ են ոչ միայն Ստամբուլում և Անկարայում: Ոստիկանության հետ քրդերի բախումները վերջին օրերին տեղի են ունեցել երկրի 26 քաղաքներում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել