«Ալ Քաիդան» հրապարակել է ԱՄՆ-ի՝ գնդակահարման ենթակա գործարարների ցուցակը
Աշխարհ
«Ալ Քաիդան» հրապարակավ սպառնացել է հարձակումներ կատարել ԱՄՆ-ի խոշոր գործարարների վրա, եթե նրանք իրենց փողերը դուրս չբերեն Միացյալ Նահանգների տնտեսությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Զոհերի ցուցակում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չառլզ և Դևիդ Կոխ եղբայրները, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը, խաղատների մագնատ Շելդոն Ադելսոնը, Wal-Mart ցանցի հիմնադրի որդին՝ Ջիմ Ուոլթոնը և ուրիշներ: «Ալ Քաիդայի» հայտարարությունը հրապարակվել է ահաբեկիչների կողմից հրատարակվող Inspire հանդեսում:
Դրանում ընդգծվում է, որ մատնանշված անձինք կարող են հանվել հնարավոր զոհերի ցուցակից, եթե իրենց միջոցները դուրս բերեն ամերիկյան բանկերից և դրանք ներդնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այդպիսով, հոդվածի հեղինակների համոզմամբ, կխարխլվի «վերածնված ամերիկյան տնտեսությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)