ԼՂ հակամարտող կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունը. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ
Աշխարհ
ԱՄՆ պետդեպը հինգշաբթի օրը հայտնել է, որ իր տվյալներով՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ ծանր սպառազինություն են կիրառում, և կոչ է արել դադարեցնել բռնությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք ստացել ենք հավաստի տեղեկատվություն այն մասին, որ հայկական և ադրբեջանական ուժերը ականանետեր և այլ ծանր զենք են կիրառել միջազգային սահմանի երկայնքով, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի և գյուղերում վնասների: Մենք խորապես մտահոգված ենք սրման առնչությամբ և դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն՝ ուղղված քաղաքացիական անձանց դեմ»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Նա կողմերին կոչ է արել խուսափել զոհերից քաղաքացիական անձանց շրջանում:
«Մենք կոչ ենք անում անհապաղ վերջ դնել նման բռնությանը, լիցքաթափել իրադրությունը և ամենավճռական կերպով հորդորում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից»,- հավելել է Կիրբին:
Նա նաև կողմերին հիշեցրել է, որ երկու երկրները պարտավորվել են ԼՂ հակամարտության խաղաղ լուծում փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել