ԱՄՆ-ում ձերբակալվել է Սեպտեմբերի 11-ի տարելիցին ահաբեկչություն նախապատրաստող երիտասարդը
Աշխարհ
ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են Ֆլորիդա նահանգի 20-ամյա քաղաքացու, ով մեղադրվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցման մտադրության համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը:
20-ամյա Ջոշուա Ռայն Գոլդբերգի ձերբակալության մասին հայտարարվել է երեկ՝ ահաբեկչության 14-րդ տարելիցից մեկ օր առաջ:
Քննության տվյալներով՝ Գոլդբերգն իրավապահ մարմինների աղբյուրներին տեղեկություն է փոխանցել պայթուցիկ սարքի պատրաստման մասին, որը նա պատրաստվում էր տեղադրել հուշահամալիրի հարևանությամբ:
Եթե երիտասարդին մեղավոր ճանաչեն, նա կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)