ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել Իրանի միջուկային համաձայնագրին
Աշխարհ
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ամիսներ առաջ Իրանի հետ կնքված պատմական միջուկային համաձայնագիրը, որի հաստատմանը դեմ էր հանրապետական սենատորների մեծ մասը, տեղեկացնում է Радио Свобода-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ողջունել է համաձայնագրի հաստատումը` նշելով, որ «տեղի ունեցած քվեարկությունը դիվանագիտական հաղթանակ է ամերիկացի ժողովրդի, ինչպես նաև ամբողջ աշխարհի անվտանգության և ապահովության համար»:
«Այս կետին հասնելով` մենք առաջ կշարժվենք ու կանենք հնարավորը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստեղծել»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Օբաման արդեն իրավասու կլինի չեղարկել ԱՄՆ-ի կողմից պաշտոնական Թեհրանի դեմ սահմանված ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցները, ինչն արվելու է Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել