ԿԸՀ–ն սահմանել է ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրերը
Իրավունք
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և 2012 թվականի սեպտեմբերի 16-ը: Այդ մասին ասված է ՀՀ ԿԸՀ տարածած մամլո հաղորդագրությունում։
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի' տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 10-ին N86-Ա որոշմամբ 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել' 2012թ. փետրվարի 12-ը և 2012թ. հուլիսի 8-ը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում