Թուրքիայում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսը հեռացվել է աշխատանքից` ներգաղթյալներին նավակներ վաճառելու համար
Աշխարհ
Թուրքիայում Ֆրանսիայի Պատվավոր հյուպատոսը հեռացվել է իր պաշտոնից՝ կապված կասկածների հետ, թե նա փախստականներին նավակներ է վաճառել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Համապատասխան որոշումը կայացրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
Հյուպատոսին աշխատանքից հեռացնելու մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ թողարկվել էր հեռուստառեպորտաժ, որում ցուցադրվել է լողի համար ապրանքներով խանութ: Խանութի մուտքին կախված են եղել ֆրանսիական դրոշ ու ցուցանակ՝ «Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս» գրությամբ:
Թաքնված տեսախցիկով նկարահանումը դարձել է լրագրողական հետաքննության արդյունք: Ֆրանսիական ԶԼՄ-ների աշխատակիցները ափին նկատել են փչովի նավակներ, որոնցով լողում են ներգաղթյալները, և որոշել են պարզել, թե ով է դրանք նրանց վաճառում: Դա նրանց տարել է ափամերձ Բոդրում քաղաք՝ պատվավոր հյուպատոսի խանութ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել