Էգեյան ծովում խորտակվել է սիրիացի փախստականներին տեղափոխող երկու նավակ
Աշխարհ
Սիրիացի փախստականների ևս երկու նավակ է խորտակվել Թուրքիայից ապօրինի ճանապարհով Հունաստան անցնելու ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էգեյան ծովում խորտակված նավակների վրա գտնվող 5 մարդ, որոնցից 4-ը երեխա են, անհայտ կորել են: Եվս 24 փախստականների հունական կողմի ջրափրկարարները կարողացել են փրկել և ափ հանել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան