Սաուդյան Արաբիայի թագավորը Մեքքա է ժամանել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը Մեքքա է ժամանել, որ անձամբ վերահսկի Մեքքայում Ալ-Հարամ մզկիթի վրա աշտարակի կռունկի ընկնելու հետաքննության ընթացքը և հետևի տուժածներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշենք, որ ուրբաթ օրն աշտարակի կռունկը փլվել է, հարվածել տանիքին և ընկել աշխարհի ամենամեծ Ալ-Հարամ մզկիթի բակ, երբ այնտեղ հարյուրավոր ուխտավորներ են եղել, որոնք մզկիթի տարածքում մասնակցել են հաջի գլխավոր ծեսերին: Վերջին տվյալներով՝ դեպքի հետևանքով զոհվել է 107 մարդ, 238 հոգի վնասվածքներ են ստացել:
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել է, որ կռունկի փլվելու պատճառը եղել է ուժեղ քամին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել