Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Տաջիկստան
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
«Ղազախստանի և Տաջիկստանի նախագահների երկկողմ հանդիպման և բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության վերաբերյալ վեց փաստաթուղթ: Կարևոր է համարվում հատկապես Ղազախստանի և Տաջիկստանի միջև ռազմավարական գործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որն ուղղված երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշված է Տաջիկստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հինգ այլ փաստաթղթեր վերաբերում են կրթության, սպորտի, ինֆորմացիայի տեխնիկական պաշտպանվածության, երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտներում և ԱԳՆ-ների միջև 2016-2017թթ. համագործակցությանը:
Պաշտոնական տվյալների համաձայն, երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը 2014թ. կազմել է ավելի քան 85 մլն դոլար: Ղազախստանից Տաջիկստանը ներկրում է հացահատիկ, ալյուր, նավթային ապրանքներ, սև մետաղներ: Տաջիկստանը Ղազախստանին մատակարարում է բամբակ, ալյումին և բանջարեղեն:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել