ԵՄ-ում սահմանների միակողմանի փակումը կվատթարացնի փախստականների վիճակը. ՄԱԿ
Աշխարհ
ԵՄ երկրների միջև տեղաշարժի սահմանափակման միակողմանի միջոցները կարող են վատացնել փախստականների վիճակը: Անհրաժեշտ է մշակել ԵՄ-ի համար խնդրի միասնական լուծում: Այս մասին հայտնել են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայտարարությունը հնչեցվել է ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման նախօրեին և անմիջապես այն բանից հետո, երբ Գերմանիան հայտարարել է սահմանին վերահսկողության ուժեղացման մասին:
«Վերջին հայտարարությունները սահմանային տարբեր միջոցառումների մասին, որոնք արվել են մի շարք եվրոպական երկրների կողմից և պայմանավորված են միգրացիոն ճգնաժամով, միայն ընդգծում են եվրոպական համընդհանուր խնդրին պատասխան գտնելու անհրաժեշտությունը: ՄԱԿ-ում անհանգստացած են, որ տարբեր միակողմանի միջոցառումների համադրումը կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ մեծ թվով փախստականներ, որոնք հույս ունեն պաշտպանություն գտնել Եվրոպայում, կհայտնվեն իրավական անորոշության վիճակում»,- նշվում է վարչության հայտարարությունում:
Վարչությունում կարծում են, որ ԵՄ-ի նման ընդհանուր պատասխանը միգրացիոն ճգնաժամին պետք է հիմնված լինի փախստականներին ընդունելու արդյունավետ կենտրոնների ստեղծման վրա: Նման կենտրոնները պետք է օգնեն, գրանցեն և զննեն փախստականներին, որոնք ժամանում են Հունաստանից, Իտալիայից և Ռումինիայից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել