Եգիպտոսի ոստիկանությունը սխալմամբ կրակել է մի խումբ մեքսիկացի զբոսաշրջիկների. կա 12 զոհ
Աշխարհ
Եգիպտոսի ոստիկանությունը սխալմամբ կրակ է բացել մի խումբ մեքսիկացի զբոսաշրջիկների վրա. հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը տեղի է ունեցել անապատում: Ենթադրելով, որ զբոսաշրջիկներն ահաբեկիչներ են, ուժայինները կրակ են բացել նրանց մեքենաների վրա:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ եգիպտացի էքսկուրսավարներ:
Տասը մարդ վնասվածքներ է ստացել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան