Պորոշենկոն կրկին զենք է խնդրում ԱՄՆ-ից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին բարձրացրել է Ուկրաինա ամերիկյան զենք մատակարարելու վերաբերյալ հարցը: The Washington Post-ին տված հարցազրույցում, նա ասել է, որ ներկա պահին պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման հարցը ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի հետ:
«Մենք չենք խոսում մահացու զենքի մասին: Ուկրաինան արդյունաբերորեն զարգացած երկիր է, որն ինքնուրույն կարող է զենք արտադրել: Մենք խոսում ենք պաշտպանական զենքի մասին, որը կօգնի մեզ միայն պաշտպանության համար: Մենք փորձում ենք ստեղծել պաշտպանության արդյունավետ համակարգ: Դա այն է, ինչը մենք քննարկում ենք ամերիկացիների հետ», - ասել է Ուկրաինայի առաջնորդը:
Պատասխանելով գերմանական Die Welt թերթի լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես են ամերիկացիները գնահատում Ուկրաինայում տիրող իրավիճակը, Պորոշենկոն հայտարարել է, որ «ցանկացած դեպքում նրանք լավ են տեղեկացված»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել