Քալիֆորնիայում հրդեհների հետևանքով փլուզված տների թիվը հասել է 400-ի
Աշխարհ
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսային մասում բռնկված ուժեղ հրդեհների հետևանքով փլուզված տների թիվը հասել է 400-ի , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քալիֆորնիա նահանգի անտառային տնտեսության և հրշեջ ծառայության բաժնի ներկայացուցիչների տվյալներով ՝ վնասվել են նաև երկու բազմաբնակարանային համալիրներ ու 10 ձեռնարկություն:
Ավելի վաղ հայտնել էին , որ անտառային հրդեհների հետևանքով Լեյք շրջանում առնվազն 100 տուն է ոչնչացվել, Սակրամենտո քաղաքից դեպի հարավ արևելք փլուզվել է 81 տուն ու 51 տնտեսվարական շինություն: Նաև հայտնում են հրշեջ ծառայության մեկ աշխատակցի զոհվելու մասին:
Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լեյք և Նապա շրջաններում արտակարգ իրադրության ռեժիմ է սահմանվել` կապված նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների հետ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել