ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 հոգու և ինքնասպան եղել
Աշխարհ
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենթրալ քաղաքում երեկույթի ժամանակ ողբերգական միջադեպ էտեղի ունեցել: Հյուրերից մեկը սպանել է երեք մարդու և ինքնասպան եղել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հավաքվածները դիտելիս են եղել ամերիկյան ֆուտբոլի առաջնությունը և երաժշտություն լսել: Տղամարդկանց միջև վեճ է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի: Դրա մասնակիցներից մեկը՝`60-ամյա Ռոդնի Քեմինը, կրակ է բացել և սպանել երեք հոգու, ինչից հետո ինքնասպան է եղել:
ԶԼՄ-ների տվյալներով` հյուրերի միջև վեճի պատճառը երաժշտական նախընտրություններն էին: Քեմինի կողմից սպանված տղամարդիկ եղել են եղբայրներ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել