Շենգենյան գոտու երկրները սահմանային վերահսկողություն են ներդնում
Աշխարհ
Գերմանիան, Ավստրիան և Չեխիան հայտարարել են սահմանային հսկողությունն ուժեղացնելու մասին փախստականների չդադարող հոսքի պատճառով, հայտնում է BBC-ն:
Չեխիայի իշխանությունները վախենում են, որ Ավստրիայի և Գերմանիայի միջև երկաթուղային հաղորդակցության ժամանակավոր դադարեցումից հետո փախստականները Գերմանիա կուղևորվեն Չեխիայով:
Չեխիայի ներքին գործերի նախարար Միխան Խովանեցը հայտարարել է Ավստրիայի հետ սահմանային հսկողության միջոցներ սահմանելու մասին և ասել, որ հնարավոր է պահանջվեն հետագա միջոցներ՝ կախված միգրացիոն ճգնաժամի զարգացումից:
Ավելի վաղ նման միջոցների մասին էր հայտարարել Գերմանիայի ներքին գործերի նախարար Տոմաս դե Մեզյերը: Հակառակ դեպքում՝ դե Մեզյերի խոսքերով՝ Գերմանիան պարզապես չի կարողանա հաղթահարել ներգաղթյալների հոսքը:
«Այդ միջոցների նպատակն է սահմանափակել Գերմանիա մուտք գործողների հոսքը և վերականգնել ներգաղթյալների ժամանման գործընթացին վերաբերող կարգը»,- պարզաբանել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Այդ միջոցները հակասում են Շենգենյան համաձայնագրի սկզբունքներին, որոնք նախատեսում են դրանք ստորագրած երկրների միջև ազատ տեղաշարժ: Սակայն Շենգենյան գոտու երկրները իրավունք ունեն ժամանակավորապես հսկողություն սահմանել ներքին սահմանների վրա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել