Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Պարզաբանում. Լոռու մարզի դատախազի հայտարարությունը ներկայացվել է աղճատված

Իրավունք

Ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ դրա ժամանակ արձանագրված միջադեպերի վերաբերյալ Լոռու մարզի դատախազի հնչեցրած կարծիքը որոշ լրատվության միջոցների կողմից ներկայացվել է աղճատված եւ ոչ լիարժեք՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա:
Աներկբա է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքն ու քաղաքացիական դիրքորոշումը, ինչը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ձեւերն ու մեխանիզմները, ինչպես նաեւ այդ ընթացքում հասարակական կարգի խախտման, հանցանքների եւ զանցանքների համար նախատեսված պատժամիջոցները կանոնակարգված ու սահմանված են գործող օրենքներով:
2012 թվականի ապրիլի 16-ին թվով 36 կազմակերպությունների ներկայացուցիչներ Վանաձորի «Հայք»-ի հրապարակում, նախապես իրազեկելով համայնքի ղեկավարին, կազմակերպել են հավաք, ապա՝ երթ դեպի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի' Վանաձորի գրասենյակ՝ բողոքելով ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության նախաձեռնության դեմ: Բողոքի ակցիայի ընթացքում որոշ անձինք գրասենյակի ուղղությամբ նետել են ձվեր եւ քար՝ վնասելով գրասենյակի գույքը, ինչպես նաեւ աշխատակիցներից մեկին պատճառելով մարմնական վնասվածք:

Տեղի ունեցածի վերաբերյալ Լոռու մարզի դատախազի ներկայացրած կարծիքը լրատվամիջոցների կողմից հրապարակվել է աղճատված՝ մտայնություն ձեւավորելով, թե Լոռու դատախազը, որպես բողոքի արտահայտման ձեւ, ձվերի եւ քարի նետումը համարում է թույլատրելի: Մինչդեռ՝ Լոռու դատախազն իր կարծիքն է ներկայացրել՝ նախ հավաքի իրազեկված լինելու եւ հասարակական կարգի պահպանության գործում ոստիկանության ունեցած դերի վերաբերյալ' նշելով, որ ոստիկանները ապահովել են հասարակական կարգը եւ անհարկի միջամտության կարիք չի եղել, ապա նաեւ տեղեկացրել, որ երբ որպես բողոքի նշան նետվել են ձվեր, անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ եւ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր՝ համապատասխան իրավական գնահատական տալու համար:
Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ ստորեւ ներկայացնում ենք վիճարկվող հարցի վերաբերյալ Լոռու դատախազի հնչեցրած պատասխանի սղագրությունը.
«Կ. Շահբազյան …Անձանցից մեկը քար է շպրտել գրասենյակի ուղղությամբ, վնասել ապակին, և քարերից մեկը, կոտրելով ընկնելով ներս, վնասել է գրասենյակի աշխատակցուհու ոտքը: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության' արդեն օպերատիվ մասը, ձեռնարկել են միջոցներ, անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքը գրանցված է, նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են փորձաքննություններ:
Հարց – Պարոն Շահբազյան, ձվերի նետումը և քարերի նետումը հասարակական կարգի խախտում չէ՞:
Կ.Շահբազյան - Դա բողոքի արտահայտման ձև է, որի գնահատականը նյութերի նախապատրաստման ընթացքում կտրվի:
Հարց – Պարոն Շահբազյան, արդյոք ոստիկանությունն իրավասու՞ էր կամ իրավասու չէ՞ր հենց էդ պահին ձերբակալել քարեր ու ձվեր նետողներին ու կա՞ն արդյոք ձերբակալվածներ:
Կ.Շահբազյան - Ես նշեցի, որպեսզի հարց չառաջանա, որ նախապատրաստվում են նյութեր: Առանց քրեական գործ հարուցելու անձինք չեն ձերբակալվում, տեղում բողոքի արտահայտման ձևերը այժմ քննարկվում են, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանել է: Արդեն իսկ երբ որ գործողությունները դուրս են եկել' ձվեր նետել, քարեր նետել, դրա համար անմիջապես ժամանել է օպերատիվ մասը և անցել իր անհետաձգելի քննչական գործողությունների կատարմանը: Եթե կա, պարզվի հանցակազմ, ապա կհարուցվի քրեական գործ և կտրվի համապատասխան ընթացք: Այս պահին նշանակված են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո արդեն նյութերի հետագա ընթացքի հարցը կորոշվի»:
Սղագրությունը վկայում է, որ Լոռու մարզի դատախազի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանվել են միակողմանի՝ հասարակության մոտ ձեւավորելով թյուր կարծիք, թե քարեր նետելը բողոքի արտահայտման թույլատրելի ձեւերից է: Ճիշտ հակառակը՝ Լոռու դատախազը հստակ հայտարարել է, որ բողոքի արտահայտման այդօրինակ ձեւերի գնահատականը կտրվի նյութերի նախապատրաստման ընթացքում:
Չենք կարծում, որ հրապարակային հնչեցրած հայտարարություններն աղճատված ներկայացնելը նպաստում է խոսքի ազատությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված