Ֆրանսիան պայքարի մեջ է մտնում «Իսլամական պետության» դեմ
Աշխարհ
Ֆրանսիան առաջիկայում կարող է պատերազմ սկսել «Իսլամական պետության» հետ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուխարիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա ընդգծել է, որ գրոհայինների դիրքերի ռմբակոծությանը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունը խիստ «անհրաժեշտ է»:
«Մենք Իրաքում ԻՊ-ի դեմ կոալիցիայի մեջ ենք: Մենք սկսել ենք հետախուզական թռիչքներ (Սիրիայում), որպեսզի վերանայենք օդային հարվածների անհրաժեշտությունը, և նրանք անհրաժեշտ են Սիրիայում», - ասել է Օլանդը:
Ֆրանսիական կործանիչներն առաջին հետախուզական թռիչքը Սիրիայում իրականացրել են սեպտեմբերի 8-ին, որի գլխավոր նպատակը` զինյալների դիրքերը որոշելն էր, ինչպես նաև ռազմավարապես կարևոր օբյեկտների հայտնաբերումը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել