Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի «գաղտնի խաղը»
Աշխարհ
Ամերիկյան ԶԼՄ-ները սենսացիոն տեղեկություն են հրապարակել, որում ԱՄՆ-ը մեղադրվում է սիրիական հարցում Ռուսաստանի մասնակցությունը կանխելու համար: Ինչպես գրում է The New York Times-ը` հղում անելով իր աղբյուրին, Միացյալ Նահանգների դիվանագետները պահանջում էին, որպեսզի Իրաքի կառավարությունը փակի իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար:
Բանակցությունների ժամանակ, որոնք կայացել են դեռևս սեպտեմբերի 5-ին, Իրաքի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են ուսումնասիրել տվյալ հարցը: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Իրաքը դեռ չի իրականացրել ԱՄՆ-ի պահանջները:
Դրա հետ մեկտեղ, Բաղդադի կողմից տվյալ բանակցությունները պաշտոնապես չեն հաստատվել:
Ավելի վաղ, ռուսական ինքնաթիռների մուտքը օդային տարածք փակել են Սիրիան, Բուլղարիան և Ուկրաինան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան