«Ալ Քաիդան» ԱՄՆ-ին սպառնում է նոր ահաբեկչութուններով և նոր «Ցարնաևներով»
Աշխարհ
Համացանցում տարածվում է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ Զավահիրի ձայնագրությունը, որտեղ նա երիտասարդ մահմեդականներին կոչ է անում մահապարտ-ահաբեկիչներ դառնալ` Արևմուտքի և ԱՄՆ-ի քաղաքներում հարձակումներ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացնում է The Independent-ը:
«Ես կոչ եմ անում բոլոր մահմեդականներին, ովքեր կարող են վնաս հասցնել խաչակիրների կոալիցիայի երկրներին, չերկմտել: Այժմ մենք պետք է կենտրոնանանք Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի խաչակիրների քաղաքների սրտերում պատերազմելու վրա»,- հայտարարել է նա:
Նա երիտասարդ մահմեդականներին առաջարկել է հետևել Բոստոնում 2013 թ. ահաբեկչություն իրականացրած Ջոհար Ցարնաևի և ֆրանսիական Charlie Hebbo երգիծական ամսագրի խմբագրության վրա 2015 թ. հարձակում գործած Քուաշի եղբայրների օրինակին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան