Գերմանիայում Facebook-ը կհեռացնի գաղթականներին վիրավորող մեկնաբանությունները
Աշխարհ
Գերմանիայում Facebook ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հատուկ խումբ են ստեղծում իրենց սոցցանցում գաղթականներին վիրավորող մեկնաբանությունների դեմ պայքարելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանք նշել են, որ վերջին ժամանակներս Facebook-ի գերմանական հատվածում ռասիստական եւ քսենոֆոբիական մեկնաբանությունների կտրուկ աճ է դիտվում, ինչը համընկել է Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից երկիր գաղթականների ներհոսքի հետ:
Գերմանիայի կառավարության ճնշման ներքո Facebook-ը խոստացել է խստացնել մոնիթորինգի ընթացակարգը եւ ավելի օպերատիվորեն հեռացնել գաղթականներին հասցեագրված վիրավորական մեկնաբանությունները:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել