Պուտինը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հետ կքննարկի միջազգային ահաբեկչության խնդիրները
Աշխարհ
Աշխարհում ահաբեկչության սպառնալիքի խնդիրն այսօր քննարկվում է Տաջիկստանում, որտեղ մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը ժամանել է Դուշանբե: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Տաջիկստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Ընթրիքի ընթացքում նրանք քննարկել են գագաթնաժողովի օրակարգը:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, գլխավոր թեման լինելու է ահաբեկչության դեմ պայքարը: Պարբերականի տվյալներով` ՀԱՊԿ երկրները պատրաստ են օգտագործել իրենց զորքերը նաև իրենց երկրների սահմաններից դուրս, մասնավորապես, լայն միջազգային կոալիցիայի կազմում` ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն, ինչպես գրում է թերթը, ձևավորել այն դեռևս չի հաջողվում, իսկ կազմակերպությունը կկենտրոնանա սեփական սահմանները պաշտպանելու վրա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել