Քուվեյթում ահաբեկչության համար 7 մարդ մահվան է դատապարտվել
Աշխարհ
Քուվեյթում յոթ մարդ դատապարտվել է մահվան: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մայրաքաղաքի շիիթական իմամ Սալեհ մզկիթում ահաբեկչություն իրականացնելու համար, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս մի քանի տասնյակը` վիրավորվել: Բացի այդ, ութ հոգի տարբեր ժամկետներով ազատազրկման է դատապարտվել` 2-ից 15 տարի` ահաբեկիչներին աջակցելու համար: Եվս 14 մարդ անմեղ է ճանաչվել և ազատ արձակվել: Քուվեյթի օրենսդրությունը թույլ է տալիս բոլոր ամբաստանյալներն բողոքարկել իրենց դատավճիռները:
Հունիսին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվել է պայթյունն իրականացրած մահապարտ ահաբեկչի տեսաուղերձը: Տեսանյութում նա Ղուրանից քառյակներ է կարդում և մեղդրում շիաներին իսլամը վիրավորելու համար, խոստանալով դա անպատիժ չթողնել:
Մզկիթում տեղի ունեցած պայթյունից հետո Քուվեյթի իշխանությունները լրջորեն ձեռնամուխ են եղել իսլամիզմի դեմ պայքարին. ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 29 մարդ, ով ունեցել է Քուվեյթի,Պակիստանի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն: Ըստ հետաքննության, ահաբեկչական հարձակման գլխավոր նպատակը` երկրում բնակվող սունիների և շիաների միջև միջկրոնական վեճ հրահրելն էր, որոնց մինչ այդ հաջողվել է խաղաղ գոյակցել: Հուլիսին հրապարակված տեղեկատվության համաձայն` ի սկզբանե մահապատիժը սպառնում էր 11 մեղադրյալներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել