Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) 

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը

Աշխարհ

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում աշխատանքն է սկսել համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Առաջին նիստը բացել է ԳԱ-ի նախագահը՝ Դանիայի արտաքին գործերի նախկին նախարար Մոգենս Լիկետոֆտը: Իր ներածական խոսքում նա հույս է հայտնել, որ ԳԱ-ի հոբելյանական նստաշրջանը «հիրավի պատմական կլինի»: Լիկետոֆտը հիշեցրել է, որ տասն օրից ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի կունենա գագաթնաժողով, որի ընթացքում կհաստատվի մինչև 2030 թվականը գլոբալ զարգացման բնագավառի օրակարգը, որը նպատակամղված է աղքատության և սովի վերացմանը:

Բացի այդ, ԳԱ-ի նախագահը հայտարարել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը վերաբերող բանաձևի նախագիծը քվեարկության դնելու, ինչպես նաև դեկտեմբերին Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստման շուրջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պլանների մասին: 2016 թվականի գարնանը Գլխավոր Ասամբլեան հանդիպում կանցկացնի թմրանյութերի դեմ պայքարի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդելու հարցերի շուրջ, հայտնել է Լիկետոֆտը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը բարձր է գնահատել ԳԱ-ի նախագահի կողմից շարադրված աշխատանքի պլանը և հայտարարել է «դրան լիակատար աջակցություն ցուցաբերելու» պատրաստակամության մասին:

«Այս նստաշրջանը նշանավորում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70-ամյակը: ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներն անցել են ժամանակի ստուգումը»,- ասել է Պան Գի Մունը: Միևնույն ժամանակ նա ուշադրություն է դարձրել այն «տառապանքների մասշտաբների վրա, որոնք շարունակվում են աշխարհում»: «Այսօր ես հատկապես հիշում եմ Սիրիայի ժողովրդին, նրանց, ովքեր սարսափազդու բռնության են ենթարկվում երկրի ներսում, և նրանց, ովքեր փախել են և ամեն կերպ ապաստան են փնտրում ու փորձում են նոր կյանք սկսել»,- նշել է նա:

ԳԱ-ի 70-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 170 թեմա, ներառյալ խաղաղության և անվտանգության պահպանման, զինված հակամարտությունների կանխման, ահաբեկչությանը, ռասսայական խտրականությանը և այլատյացությանը հակազդելու, շրջակա միջավայրի պաշտպանության, երկրների կայուն զարգացմանն աջակցման, միջուկային չտարածման ռեժիմի պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման հարցերը:

Ավանդաբար նստաշրջանի բացումից մեկ շաբաթ անց Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ընթանում է ընդհանուր քաղաքական բանավեճ, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակները կարող են արծարծել ցանկացած հարց:

Սակայն այս տարի ընդհանուր բանավեճերը հետաձգվել են ավելի ուշ փուլ, իսկ ԳԱ-ի շրջանակներում առաջին մեծ միջոցառումը կլինի զարգացման հարցերին նվիրված գագաթնաժողովը, որը կանցկացվի սեպտեմբերի 25-27-ին: Դրա ընթացքում կհաստատվի 2015-2030 թվականներին գլոբալ սոցիալ-տնտեսական զարգացման օրակարգը, որի նախագծին ՄԱԿ-ի անդամ երկրները հավանություն են տվել մի քանի շաբաթ առաջ:

Գագաթնաժողովի ավարտից մեկ օր անց ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմեկնարկի ընդհանուր քաղաքական բանավեճը, որին այս տարի սպասվում է պետությունների ու կառավարությունների ավելի քան 150 ղեկավարի, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի տասնյակ նախարարների մասնակցությունը: Երկրների պատվիրակությունների ելույթները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 3-ը:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է: 1946 թվականին՝ Միավորված ազգերի կազմակերպության կազմավորումից մեկ տարի անց, դրա կազմում կար 51 պետություն, այժմ՝ 193: ՄԱԿ-ին անդամակցած վերջին երկիրը 2011 թվականին դարձել է Հարավային Սուդանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Ամենադիտված