Յուտայի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 15-ի
Աշխարհ
ԱՄՆ-ի Յուտայի նահանգի Զայոնի ազգային բնայգում երեք մարդ է զոհվել հեղեղման հետևանքով, ևս չորսը համարվում է անհայտ կորած: Այսպիսով, հեղեղման զոհերի թիվը հասել է 15-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիլդեյլ քաղաքում տարերքի զոհ է դարձել 12 մարդ. նրանք բոլորը գտնվել են երկու ավտոմոբիլներում, որոնց իր տակն է առել ջրի հոսքը:
Հեղեղումը դարձել է հուժկու տեղատարափ անձրևների հետևանքը, որոնք վերջին օրերին մոլագնել են Յուտայի մի քանի տարածաշրջաններում: Ինչպես հաղորդվում է, ջրի հոսքը ողողել է ազգային բնայգու մի մասը, որտեղ պատահարի պահին եղել են մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան