Քերին և Լավրովը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին ասվում է ռուսական գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրության մեջ. փոխանցում է korrespondent.net-ը:
«Ուշադրության կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայում: Լավրովը նորից շեշտել է այդ երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիները, Կորեական թերակղզում լարվածության թուլացման ուղղությամբ հնարավոր քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել